Հայաստանի մայրաքաղաքի բնակարաններից մեկի 39-ամյա հավաքարարը կասկածվում է իր գործատուներից 300 հազար դրամ (ավելի քան 800 դոլար) գողանալու մեջ, երեքշաբթի ասվում է Ոստիկանության ամփոփագրում։
«Մայիսի 16-ի ցերեկը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1949 թ. ծնված Աննա Հ.-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել: Պարզվել է, որ 2008 թ. հուլիսից մինչև ս.թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում ոմն Աննա, հանդիսանալով Աննա Հ.-ի բնակարանի հավաքարար, նշված բնակարանից գողացել է 300.000 դրամ և ոսկյա զարդեր` պատճառելով 2.600.000 դրամի նյութական վնաս»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես տեղեկացվում է ՀՀ ոստիկանության ամփոփագրում, կատարվում է նախաքննություն, նշված գողությունը պարզելու համար բերման է ենթարկվել հավաքարարը։ -0-