Ուկրաինահայերը Հայաստանի Առաջին Հանրապետության օրը (1918-1920 թթ.) կնշեն Օդեսայի հայկական մշակութային կենտրոնում կայանալիք տոնական մեծ համերգով, հաղորդում է Analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը։
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 28-ին։ Ծրագրվում է, որ միջոցառմանը ելույթ կունենան Օդեսայի հայկական համայնքի երգի և պարի համույթներ, ինչպես նաև այլ մարզերի հյուրեր։
Տոնակատարությունը կազմակերպել է Օդեսայի հայկական համայնքը։ «Առաջին Հանրապետության օրը Ուկրաինայի տարբեր շրջկենտրոններում համերգների անցկացումը դառնում է ավանդական, և մեծ քանակությամբ հանդիսատես է գրավում», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-