Երկու հոգի Երևանի փոխանակման կետերից մեկից 1 միլիոն դրամ են հափշտակել, ասված է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում:
«Մայիսի 22-ին, ժամը 15.00-ին, «Կայզեր» հանրախանութի վաճառողուհի, 1970 թ. ծնված Ռուզաննա Մ.-ն դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.15-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել տարադրամի փոխանակման կետ և ատրճանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն:-0-