Վերջին զանգի օրը ՀՀ ոստիկանությունը հատուկ պահպանման տարածքներ է տեղափոխել 18 մեքենա

25.05.2009, 18:23
Վերջին զանգի օրը ՀՀ ոստիկանությունը հատուկ պահպանման տարածքներ է տեղափոխել 18 մեքենա

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ անցկացված ուժեղացված ծառայության ընթացքում մայիսի 23-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 96 ավտոմեքենա, որից 17-ը` Երևանում, երկուշաբթի հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

«Նշված ավտոմեքենաներից 18-ը վարել են անչափահասներ, որից 1-ը` Երևանում:

Ոստիկանության աշխատակիցների աչալրջության շնորհիվ այդ օրը դպրոցականների մասնակցությամբ դժբախտ պատահարներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամեն տարի վերջին զանգին գրանցվում են շրջանավարտների մասնակցությամբ ավտովթարների բազմաթիվ դեպքեր։ Այս տարի գրանցվել է մահվան մեկ դեպք՝ հանրապետության գյուղերից մեկում զոհվել է 17-ամյա շրջանավարտը։-0-