ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական պատվիրակությունը մասնակցեց մայիսի 20-22-ը Սալոնիկում կայացած ՍԾՏՀԿ աշխատանքային խմբի նիստին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստը կազմակերպված էր ՍԾՏՀԿ և հունական EOMMEX-ի հետ համատեղ և կրում էր «ՓՄՁ-ների համար նորարարական համակարգերի որոնումը: Ֆինանսական ճգնաժամը հնարավորության շրջելու բանալին» թեմատիկ անվանումը:
Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին Հունաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Սերոբ Բեջանյանը և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աշխատակից Գոհար Գարիելյանը:
Նիստի քննարկումների արդյունքների հիման վրա ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որն առաջիկայում կներկայացվի ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների քննարկմանը:-0-