414.47
5.17
388.44
+12
Եղանակը Երևանում
Հայ

Եվգենի Կիսինն ու Վլադիմիր Սպիվակովը պարգևատրվել են հայ-ռուսական կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար

18:15
25 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն ու հռչակավոր ջութակահար ու դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը պարգևատրվել են «Վալերի Բրյուսով» մեդալով հայ-ռուսական մշակութային ու մարդասիրական կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար, հայտնում է ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը»: Պարգևների հանձնումը կայացել է նախօրեին Մոսկվայի Պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։

«Մոսկվայի վիրտուոզները» պետական կամերային նվագախմբի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ավարտին մրցանակները շնորհելիս՝ Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության Ռուսական կազմակերպության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովն ասաց, որ Եվգենի Կիսինին ու Վլադիմիր Սպիվակովին մեդալները շնորհվել են և որպես համաշխարհային կատարողական արվեստի ականավոր գործիչների, և որպես ռուս մեծ մարդասեր Վալերի Բրյուսովի փառավոր ավանդույթների շարունակողի՝ համամարդկային արժեքներին մեծապես հավատարիմ լինելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

«Այսօրվա Ձեր համերգը, բնականաբար, ֆենոմենալ է, բայց քչերին է հայտնի, որ Սպիտակի երկրաշարժից հետո արդեն 20 տարի շարունակ Դուք բազմաթիվ համերգներ եք տվել ողբերգության զոհերին, հատկապես հայ մանուկներին օգնելու նպատակով»,- հայտարարեց Կրիվոպուսկովը։ Պարգևները շնորհվեցին մոսկովյան լայն հանրության ու Սպիտակ քաղաքի ներկայացուցիչների ներկայությամբ։

1988 թ.-ի Հայաստանի երկրաշարժի մասին լուրը Եվգենի Կիսինին ու Վլադիմիր Սպիվակովին հասավ Իտալիայում, որտեղ նրանք համերգներ էին տալիս։ Այդ ժամանակից ի վեր նրանք բազմաթիվ բարեգործական համերգներ են տվել, որոնց հասույթն ուղղում են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին և Սպիտակի որբ երեխաներին։ Համերգներից ստացված հասույթի մի մասն էլ տրամադրվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանն ու ծախսվել Գյումրիի գիմնազիայի շինարարության, ինչպես նաև համակարգիչներ գնելու վրա։ Եվգենի Կիսինը Սպիտակ քաղաքի պատվավոր քաղաքացի է։ Վլադիմիր Սպիվակովը պարգևատրվել է Հայաստանի բարձր մրցանակով՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով