+9
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կայացավ բրազիլացի դասական գրող Մաշադու դե Ասիզայի ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը

17:17
25 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային գրադարանում կայացավ բրազիլական գրականության դասական դարձած Մաշադու դե Ասիզի (1839-1908) ստեղծագործությունների երկլեզու ժողովածուի շնորհանդեսը։

Ժողովածուն հրատարակվել է Գերցենի անվ. ՌՊՄՀ պորտուգալերեն լեզվի ու մշակույթի կենտրոնի կողմից, Մոսկվայում Բրազիլիայի դեսպանատան ու այդ երկրի ԱԳՆ սատարմամբ։

Գրքում ընդգրկված են հինգ ժողովածուներից ընտրված ստեղծագործություններ։ Իր պատմվածքներում բրազիլական գրականության դասականը պատկերում է ժամանակակից բրազիլացուն ձևավորող հոգեբանական, բարոյագիտական և բարոյական առանձնահատկություններ։ Մաշադու դե Ասիզը մարդկային հոգին մանրամասն ուսումնասիրող անգերազանցելի վարպետ է։

Երևանում շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստելեի (Renate Stille) բարձր հովանու ներքո, Ազգային գրադարանի և «Բրազիլ ցանց» ակումբի աջակցությամբ։

«Այս մշակութային միջոցառումը պատահական չէ, որ դարձավ վերջինը Հայաստանում Բրազիլիայի դեսպանի իմ կարիերայում»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Ստիլեն, որը մոտ ժամանակներում կզբաղեցնի Բրազիլիայի դեսպանի պաշտոնը Նոր Զելանդիայում։  

Բրազիլացի դիվանագետը ցանկություն և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս սատարել երկրների միջև երկկողմ մշակութային կապերի զարգացմանը։  

Դեսպանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանում իր առաքելությունը կատարելու ընթացքում երկրների միջև մշակութային հարաբերությունների զարգացման շրջանակներում ինքը եղել է հայկական երկու առաջատար բուհերում «Պորտուգալերեն լեզվի» կենտրոնի բացման նախաձեռնողը։

Ստիլեն նշեց նաև, որ Բրազիլիայում Հայաստանի դեսպանատան բացումը բարենպաստ ազդցություն կունենա երկու պետությունների միջև քաղաքական ու մշակութային հարաբերությունների զարգացման վրա։ -0-  

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը