Երևանի շրջաններից մեկում երկու ավտոմեքենայի բախման հետևանքով երեք մարդ է զոհվել։
Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Փրկարար ծառայությունից, շաբաթ օրը դեռևս չպարզված հանգամանքներում երկու ավտոմեքենաներ իրար են բախվել։
Տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Բժիշկները երկու տուժածների վիճակը գնահատում են միջին ծանրության։ -0-