+11
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիա» ավիաընկերությունը նվեր է հանձնել 2009 թ.-ի իր 200 հազարերորդ ուղևորին

14:20
25 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի «Արմավիա» ավիաընկերությունը նվեր է հանձնել 2009 թ.-ի իր 200 հազարերորդ ուղևորին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Մայիսի 25-ի առավոտյան անակնկալ էր սպասում Երևան-Ցյուրիխ ուղղությամբ թռչող թիվ 117 չվերթի ուղևոր Մերի Երանոսյանին։ Մոտենալով հաշվառման սեղանին՝ նա զարմացավ՝ տեսնելով ծաղկեփունջը ձեռքներին բորտուղեկցորդուհիներին, SAMSUNG տեսակի մեծ հեղուկ-բյուրեղային հեռուստացույց և իրեն ուղղված հեռուստախցիկներ։ Բանն այնն է, որ Մերի Երանոսյանը «Արմավիա» ավիաընկերության 2009 թ.-ի 200 հազարերորդ ուղևորն էր», - ասաց Ավետիսովան։

«Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Թերեզա Ղազարյանի խոսքերով՝ ընկերությունն այս ակցիան անցկացնում է ամեն տարի, և այս տարի սպասվում է միլիոներորդ ուղևորը, որին կհանձնվի ավտոմեքենա։

«Արմավիա» ավիաընկերության 200 հազաերորդ ուղևոր Մերի Երանոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընկերությանը ուշադրության և նվերների համար, ինչպես նաև խոստովանեց, որ օգտվում է «Արմավիա» ավիաընկերության ծառայություններից և շատ է ուրախանում ցանկացած նորամուծության համար՝ լինի դա նոր հարմարավետ ինքնաթիռ, թե նոր ուղղություն։

«Այսուհետ ես կթռչեմ միայն «Արմավիայի» ինքնաթիռներով, դրանք հարմարավետ են, «Արմավիա» ընկերության հետ հուսալի և անվտանգ է», - ընդգծեց Երանոսյանը։

Հեղուկ-բյուրեղային հեռուստացույցից և ծաղկեփնջից բացի «Արմավիա» ավիաընկերությունը 200 հազարերորդ ուղևորին ևս մեկ անակնկալ հանձնեց՝ փոխարինեց էկոնոմ-կլասի տոմսը բիզնես-կլասի տոմսով։

Արմավիա» ավիաընկերությունը Երևան-Ցյուրիխ-Երևան կանոնավոր չվերթի իրականացումը սկսել է իրականացնել մարտի 30-ից։ Այս չվերթը ուղևորներին կտեղափոխի Կենտրոնական Եվրոպա, որտեղից նրանք կարող են մեկնել այլ եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ։

 «Արմավիան» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: «Արմավիան» իրականացնում է ամսական ավելի քան 250 կանոնավոր չվերթ՝ 30 ուղղություններով Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։

2008 թ.-ին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 647 000 ուղևոր:

Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է А320 (2), А319 (3), Իլ-86, Տու-134. օդանավերից: «Արմավիան» կդառնա առաջին ընկերությունը, որը ձեռք կբերի նոր Սուխոյ  Superjet S-100 ինքնաթիռ, որը ավիապարկը կհամալրի մինչև տարեվերջ:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը