Հայաստանը Սոչիում անցկացվելիք 2014 թ.-ի Ձմեռային օլիմպիադայի օբյեկտների կառուցմանը մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինից, լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մեզ հրավիրել են մասնակցել Սոչիում Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին, մասնավորապես՝ հյուրանոցների կառուցմանը», - ուրբաթ ասել է Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ հայ շինարարներին տարածք կտրամադրվի Սոչիում և հնարավորություն կընձեռվի կառուցել հայկական ճարտարապետությանը հատուկ հյուրանոցներ։
«Մենք ընդունել ենք հրավերը, և այն հայկական կազմակերպությունը, որը կհամապատասխանի ՌԴ կառավարության չափորոշիչներին, կկարողանա օգտվել այս հնարավորությունից և կառուցել հայկական հյուրանոց Սոչիում», - ասել է նա։-0-