Հայաստանը կստանա 500 միլիոն դոլարի ռուսական կայունացնող վարկը մեկ տրանշով, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո միջոցներն անմիջապես կհայտնվեն հայկական կողմի հաշվահամարի վրա», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը ուրբաթ՝ Աստանայում ավարտած այցից հետո։
Սարգսյանի խոսքերով՝ վարկի ստացման ժամկետները կախված կլինեն նրանից, թե որքան շուտ կավարտվեն բոլոր ֆորմալ ընթացակարգերը Երևանում։
«Այսինքն մենք պետք է ներկայացնենք համաձայնագիր նախագահին, այնուհետև այն պետք է քննարկի Սահմանադրական դատարանը, ինչից հետո վարկային համաձայնագիրը պետք է վավերացվի խորհրդարանի կողմից։ Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո մենք կստանանք անհրաժեշտ միջոցները», - ասել է նա։
ՌԴ և ՀՀ ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին Երևանին 15 տարի ժամկետով 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր են ստորագրել LIBOR + 3% տոկոսադրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանը սատարելու նպատակով։
Սա արտոնյալ տոկոսադրույքով վարկ է, որը ներկայիս պայմաններում տարեկան շուրջ 4 տոկոս է կազմում։ -0-