ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները նեղ շրջանակում կազմակերպված նիստի ընթացքում փորձի փոխանակում կատարեցին համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու շուրջ, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստի բացման ժամանակ ասաց Ղազախստանի վարչապետի Քարիմ Մասիմովը։
«Ղազախստանի կառավարության անունից կցանկանայի ողջունել Կառավարության ղեկավարների խորհրդի մասնակիցներին։ Քիչ առաջ նեղ կազմով մենք մանրամասն քննարկեցինք այն հարցերը, թե ինչպես են ազգային կառավարությունները վարում ճգնաժամին հակազդելու ուղղված քաղաքականությունը, ինչպես են յուրաքանչյուր երկրում լուծում այդ հարցերը», - ասաց նա։
Միաժամանակ Մասիմովն ավելացրեց, որ մասնակիցները փոխադարձաբար հարստացան յուրաքանչյուր երկրի փորձով։
Նրա կարծիքով՝ ԱՊՀ շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը կօգնի արդյունավետ կերպով զարգացնել և հաղթահարել մարտահրավերները։
Ղազախստանի կառավարության ղեկավարն արդյունավետ որոշումների հույս հայտնեց, որոնք կընդունվեն նիստի շրջանակներում։ Նա հույս հայտնեց, որ այդ որոշումները կնպաստեն երկրների և ժողովուրդների զարգացմանը։
Այժմ Խորհրդի նիստն անց է կացվում ընդլայնված կազմով։
Նիստին մասնակցում են ԱՊՀ 11 երկրի պատվիրակություններ։-0-