Հրդեհը բռնկվել է ոչ թե «Նաիրիտ», այլ «Նաիրիտ-2» գործարանում, որը զբաղվում է քիմիական տեխնոլոգիաների մշակմամբ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առնընթեր Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:
Նրա խոսքով, «Նաիրիտ-2»-ի 100 քմ տարածք ունեցող արտադրամասերից մեկում այրվել է 6х6 մետրանոց հաստոցը:
«Ձեռնարկության ղեկավարությունը սեփական ուժերով հանգցրել է հրդեհը, իսկ դեպքի վայր մեկնած Փրկարար ծառայությունը հովացման աշխատանքներ է տանում»,- ասաց Գրիգորյանը:
2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձացվեցին քլորոպենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկությունը՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: ՓԲԸ-ն զբաղվում է քիմիական տեխնոլոգիաների մշակմամբ, քիմիական նյութերի արտադրության նախագծերի ներդրմամբ, մետաղագործության ոլորտի հետազոտություններով:
Մայիսի 14-ին «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով մահացավ գործարանի չորս աշխատակից, ինչպես նաև վիրավորվեց Փրկարար ծառայության 17 աշխատակից:-0-