ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հերթական հրդեհն է բռնկվել«Նաիրիտ» քիմգործարանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱԻՆ Փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:
Նրա խոսքով, դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության ներկայացուցիչներն ու հրշեջները:
«Նաիրիտ» գործարանի տարածքում գրանցված հրդեհի վերաբերյալ ահազանգը Փրկարար ծառայությունը ստացել է մոտակայքում գտնվող տների բնակիչներից»,- ասաց Գրիգորյանը:-0-