ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975թ. ծնված Վարուժան Մ.-ին, տեղեկանում ենք Ոստիկանության օպերատիվ ամփոփագրից:
«Պարզվել է, որ վերջինը ս.թ. ապրիլին գողացել է Միքայելյան փողոցի թիվ 14 տան մոտ կայանված տաքսի ավտոմեքենայի առջևի և ետևի հողմապակիները: Գողոնն առգրավված է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է ամփոփագրում, պարզվել է նաև, որ Վարուժան Մ.-ն 2008թ. նոյեմբերից 2009թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք գողություններ է կատարել Երևանի նույն թաղամասում: Մասնավորապես, նա գողացել է «Ֆոլկսֆագեն» մեքենայի անվադողերը և ՎԱԶ-21011 մեքենայի էլեկտրական մարտկոցը:
Կատարվում է նախաքննություն:-0-