ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի անդամների (հանձնաժողովների նախագահների) կազմը հաստատելու մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հաստատվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների կողմից ընտրված` Հանրային Խորհրդի անդամների (հանձնաժողովների նախագահների) հետևյալ կազմը. Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ Արտուշ Ղուկասյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Գրիգոր Բադիրյանը, Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Վազգեն Սաֆարյանը, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Յուրիկ Ջավադյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Դերենիկ Դումանյանը, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Առաքելյանը։
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ Կառլոս Ղազարյանը, Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ դարձավ Արշակ Սադոյանը, Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով Գրիգորի Ասատրյանը, Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ելենա Վարդանյանը, Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Սաֆրաստյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին 20008թ. մարտի 13-ին: Խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով Հայաստանում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունից: Հանրային խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունի։
Նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ. մարտի 11-ին կարգադրություն էր ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման մասին:-0-