ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել մարզպետների տարեկան գործունեության գնահատման կարգին, նրանց աշխատանքի չափանիշներին, ինչպես նաև հաստատել են չափանիշների տվյալների բազայի հիման վրա ձևավորվող գնահատման միավորները։
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, տվյալ փաստաթղթի մշակումը պայմանավորված է նրանով, որ առայսօր գոյություն չունեին մարզպետների գործունեության գնահատման և համեմատական վերլուծության անցկացման օբյեկտիվ չափանիշներ հանրապետւոթյան բոլոր մարզերով։
«Տվյալ որոշման նպատակը մարզպետների գործունեության օբյեկտիվ գնահատման անցկացումն է, և արդեն 2009 թվականի վերջին մարզպետարանների ղեկավարների հաշվետվությունները կգնահատվեն նոր կարգին համապատասխան»,- ասաց նա։
Տերտերյանի խոսքերով, չափորոշիչները բաժանվում են հիմնականների և լրացուցիչների, ընդ որում, հիմնական չափանիշները նախատեսված են այն լիազորությունների գնահատման համար, որոնք դրված են մարզպետների վրա հանրապետության նախագահի հրամանագրին համապատասխան, իսկ լրացուցիչները կհաստատվեն տարեկան ձևաչափով՝ կախված կառավարական գերակայություններից։
Մեկնաբանելով մարզպետների գործունեության գնահատման մեխանիզմները՝ Տերտերյանը նշեց, որ համապատասխան գերատեսչությունները և պետական մարմիններն իրենց մշակած մեթոդներով յուրաքանչյուր տարվա վերջին կիրականացնեն մարզպետների կատարած աշխատանքի գնահատում, արդյունքները կներկայացվեն տարածքային կառավարման նախարարություն, որտեղից դրանք կուղղվեն վարչապետի և կառավարության քննարկմանը։
«Հնարավոր է նաև մարզպետի անձնական կարծիքի ներկայացումը, որը նույնպես կարող է ուղղվել վարչապետին և տարածքային կառավարման նախարարությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունները և վերջանական որոշումը հնարավոր կլինի կատարել միայն կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում։
Տերտերյանը պարզաբանեց, որ գնահատականը կտրվի 100-միավորանոց սանդղակով, ընդ որում այն մարզպետները, ում գործունեությունը կգնահատվի 60 միավորից ցածր, կստանան անբավարար գնահատական, 60-85 միավոր՝ բավարար, իսկ 85-ից բարձր՝ լավ։
Նա ավելացրեց նաև, որ տվյալ որոշումով չի նախատեսվում որևէ խրախուսում կամ պատիժ կատարած աշխատանքի համար։
Ինչպես նշեց վարչապետ Տիգրան Սագչսյանը, հանրապետությունում բավականն լայնածավալ աշխատանք է տարված օբյեկտիվ չափորոշիչների սանդղակի ստեղծման համար, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել մարզպետների աշխատանքը։
«Տվյալ որոշումով մենք մի կողմից ապահովում ենք մարզպետների գործունեության արդյունքների հրապարակայնությունը, իսկ մյուս կողմից մարզպետարանների ղեկավարներն իրենք կկարողանան գնահատել, թե որքանով է իրենց հաջողվում կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց նա։ -0-