ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանություններից կոնգրեսը դիտարկելու է առաջին մունիցիպալ ընտրությունները Երևանում մայիսի 31-ին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԽ-ից։ Կոնգրեսի պատվիրակությունը գլխավորելու է բրիտանացի Նայջել Մերմագենը։
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակներում պատվիրակությունը նաև կներառի ԵՄ տարածաշրջանների կոմիտեի երեք անդամների։
Ընտրությունների նախօրեին պատվիրակությունը կհանդիպի Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գարեգին Ազարյանին։
Որպես Կոնգրեսի նախընտրական առաքելության շարունակություն (2009թ. մայիսի 4-6-ը)՝ պլանավորված են հերթական հանդիպումներ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուների հետ։
Պատվիրակությունը տեղեկություններ կստանա ընտրարշավի վերջին զարգացումների մասին լրատվամիջոցներից (մասնավոր և պետական), ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։
Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը: --0—