Հայորդաց տները խաչերթ են կազմակերպում Երևանում
20.05.2009,
19:24
Հայորդաց տները խաչերթ են կազմակերպում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 21-ին` Համբարձման տոնի առիթով կազմակերպում են խաչերթ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Հաղորդագրության համաձայն, ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կազմակերպած խաչերթը կսկսվի ժամը 15:00-ին Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից, Ս. Գրիգոր Լուսավորիչ փողոցով կշարունակվի դեպի Գ. Սունդուկյանի անվան ազգային պետական թատրոնի առջև գտնվող այգի, ուր տեղի կունենա տոնական համերգ:-0-