544.18
6.38
483.07
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ կրթության և գիտության նախարարը Բեյրութում հանդիպել է Հայկազյան համալսարանի նախագահի հետ

18:22
20 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի աշխատանքային հանդիպում ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդօսթեանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին հայրենիքում` նախարարն անդրադարձ կատարեց Սփյուռքի հետ համագործակցության շրջանակում կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերին, այդ թվում` սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում, սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության տրամադրում, համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացում, ինչպես նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհերում:

Հայաստանում տարեցտարի սփյուռքահայ ուսանողների թվի ավելացումն ապացույց է, որ իրականացվող կրթական ծրագրերը լավագույն կերպով ծառայում են իրենց նպատակին:

Անդրադառնալով Հայկազյան համալսարանին` նախարարը նշեց, որ տպավորված է ուսումնական հաստատության բարձր վարկանշով, և դրա վառ ապացուցը կրթօջախի 55-ամյա գործունեությունն է:

Փոլ Հայդօսթեանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, շեշտեց, որ սփյուռքահայ կրթօջախները պետք է գտնեն համագործակցության այն եզրերը, որոնք թույլ կտան ավելի գործնական կապեր հաստատել ՀՀ բուհերի հետ:

Նախարար Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ սփյուռքահայ գաղթօջախների բոլոր խնդիրները միշտ եղել են պետական կառույցների ուշադրության կենտրոնում, և հայագիտությունը գիտակրթական համագործակցության զարգացման թիվ մեկ հարթակն է:

Նախարարը կոչ արեց սփյուռքահայ կրթօջախներին, ի դեմս Հայկազյան համալսարանի, սերտ կապեր հաստատել նաև Արցախի պետական համալսարանի հետ, որը համահայկական կրթական ցանցի կարևորագույն հանգույցներից է: Ուսումնական հաստատությունների միջև նման համագործակցությունը միջազգային գործընկերության տեսակետից  առավել գնահատելի կլինի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի  դարձնել նախարարության և սփյուռքահայ տարբեր կրթօջախների ներկայացուցիչների հանդիպումները:--0--

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:48
26 Նոյեմբերի 2021
Պուտինն ԱԽ խորհրդակցություն կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
Պուտինն այսօր ԱԽ խորհրդակցություն կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումից հետո
14:14
26 Նոյեմբերի 2021
Փաշինյանն արդեն Սոչիում է. այսօր նախատեսված են հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն արդեն Սոչիում է. այսօր նախատեսված են հանդիպումներ Պուտինի և Ալիևի հետ.ՎԻԴԵՈ
16:16
25 Նոյեմբերի 2021
Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա
Զախարովան այսօր հայտնել է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար
13:05
25 Նոյեմբերի 2021
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
21:11
24 Նոյեմբերի 2021
Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
Պուտինը Եվրախորհրդի նախագահին հայտնել է` ինչ է քննարկելու Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ
21:50
23 Նոյեմբերի 2021
«Կապրենք կտեսնենք». Փաշինյանը` «3+3» ձևաչափի մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափում մասնակցության վերաբերյալ
21:18
23 Նոյեմբերի 2021
Փաշինյանը նշեց` ինչու նոյեմբերի 9–ին տեղի չի ունեցել Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշեց` ինչու նոյեմբերի 9–ին տեղի չի ունեցել Պուտինի և Ալիևի հետ հանդիպումը.ՎԻԴԵՈ
16:21
23 Նոյեմբերի 2021
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Սոչիում
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը բանակցություններ կանցկացնեն Սոչիում
15:07
23 Նոյեմբերի 2021
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
13:09
23 Նոյեմբերի 2021
ԱԳՆ. ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
ԱԳՆ–ից հայտնել են, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը
19:01
22 Նոյեմբերի 2021
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման լուրը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15:55
22 Նոյեմբերի 2021
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կարգավորման ուղիները