ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ծիրանի այս տարվա բերքի իրացման խնդիրը լուծում է միջպետական մակարդակով, չորեքշաբթի Արտաշատ քաղաքում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք փորձում ենք խնդիրը լուծել միջպետական ծրագրերի միջոցով։ Մեր համապատասխան ծառայություններն աշխատում են վրացական ու ռուսական կողմերի հետ։ Կարծում եմ՝ այս հարցում խնդիրներ չենք ունենա»,- ասաց նախարարը։
Բացի այդ նրա խոսքով, մի շարք փորձագետ կազմակերպություններ արդեն ֆերմերների հետ պայմանավորվածություններ ունեն կանխավճարային սկզբունքներով ծիրան արտահանելու մասին։
«Անհրաժեշտ է աշխատել նաև տեղական վերամշակող ձեռնարկությունների հետ բերքի՝ անգամ ամենաչնչին կորստից խուսափելու համար»,- նշեց Ալավերդյանը։
2008 թ.-ին Հայաստանն ավելի քան 7244 տոննա ծիրան է արտահանել, հիմնականում Ռուսաստան, Ուկրաինա և որոշ եվրոպական երկրներ:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ծիրանի բերքն անցյալ տարի շուրջ 80 հազարի է հասել, ինչը 60 հազար տոննա ավելի է 2007 թ.-ի ցուցանիշից։ -0-