549.25
6.64
475.91
-273
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն ու Կիպրոսի դեսպանը հեռանկարային են համարում հայ-կիպրական հարաբերությունները

15:36
20 Մայիսի 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասը (նստավայրը` Մոսկվա):

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկու ժողովուրդների պատմականորեն ձեւավորված մեծ հարգանքը միմյանց նկատմամբ:

Երկրի ղեկավարը  համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ մեծապես կնպաստի, որպեսզի  հարուստ ավանդույթներ ունեցող հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները շարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

Դեսպան Կեսթորասը նախագահ Սարգսյանին հաղորդել է Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի ջերմ ողջույնները: Դիվանագետն ընդգծել է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Կիպրոսի ցանկությունը:

 

Կողմերը հայ-կիպրական հարաբերությունները գնահատել են գերազանց և համաձայնել, որ դրանք ունեն փայլուն ապագա: Նրանք երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների համագործակցությանը բնորոշ գիծ են համարել  փոխադարձ աջակցությունն ու օգնությունը:

Հանրապետության նախագահն ու դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Կիպրոսը փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում:

Դեսպան Կեսթորասը շնորհակալություն է հայտնել միջազգային տարբեր ատյաններում Կիպրոսի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար: Նա ներկայացրել է նաև խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Դիվանագետի խնդրանքով նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Դեսպան Կեսթորասը վստահեցրել է, որ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջև գործակցության հետագա ընդլայնման և բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի ամրապնդման համար:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:21
08 Նոյեմբերի 2021
Փաշինյան. հայկական կողմի ընկալումն այն է, որ Ադրբեջանը պիտի Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա
Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմի ընկալումն այն է, որ Ադրբեջանը պիտի Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա
23:05
07 Նոյեմբերի 2021
Փաշինյանն անդրադարձել է իր և Ալիևի միջև քննարկման մասին Էրդողանի հայտարարությանը
Փաշինյանն անդրադարձել է իր և Ալիևի միջև քննարկման մասին Էրդողանի հայտարարությանը
23:01
07 Նոյեմբերի 2021
Փաշինյանը մեկնաբանել է` արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության համաձայնագիր»
Փաշինյանը մեկնաբանել է` արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության համաձայնագիր»
20:27
07 Նոյեմբերի 2021
Փաշինյան. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա
19:58
07 Նոյեմբերի 2021
Պուտին–Ալիև–Փաշինյան հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ. Պեսկովը ներկայացրել է ձևաչափը
Պուտին–Ալիև–Փաշինյան հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ. Պեսկովը ներկայացրել է ձևաչափը
13:25
06 Նոյեմբերի 2021
«Ադրբեջանի հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա». Փաշինյանը` ՌԴ փոխվարչապետին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ՌԴ փոխվարչապետին նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա.ՎԻԴԵՈ

11:37
06 Նոյեմբերի 2021
«Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են». ՌԴ փոխվարչապետը` տարածաշրջանի հաղորդակցությունների մասին (ՎԻԴԵՈ)
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների կարգավիճակի հարցին.ՎԻԴԵՈ
13:48
04 Նոյեմբերի 2021
«Զանգեզուրի միջանցքի» հարցը գրեթե լուծված է.Իսկանդարյան (ՎԻԴԵՈ)
Իսկանդարյանը նշեց, որ կարևոր չէ` Փաշինյանի և Ալիևի  հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8–ին, 9–ին, թե 10–ին։ Կարևոր է, որ հանդիպումը վադ թե ուշ տեղի կունենա, իսկ միջանցքի հարցը քննարկվելու է, ստորագրվելու է ինչ–որ պայմանագիր.ՎԻԴԵՈ
10:15
04 Նոյեմբերի 2021
Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին.Զախարովան`3+3 ձևաչափի մասին
Մենք աջակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից առաջ քաշված գաղափարին.Զախարովան`3+3 ձևաչափի մասին
14:52
02 Նոյեմբերի 2021
ՀՀ նախագահը զրուցել է Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ–ի գագաթնաժողովի շրջանակում (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը զրուցել է Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ–ի գագաթնաժողովի շրջանակում.ՎԻԴԵՈ
14:47
31 Հոկտեմբերի 2021
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը
15:58
28 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման և սպասվում է Ադրբեջանի դրական ազդակին.ԱԽ քարտուղար
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման և սպասվում է Ադրբեջանի դրական ազդակին.ԱԽ քարտուղար