ՀՀ վարչապետը ԼՂՀ նախագահի հետ համագործակցության հարցեր է քննարկել

19.05.2009, 18:34
ՀՀ վարչապետը ԼՂՀ նախագահի հետ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։  

«Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ-ԼՂՀ համագործակցությունը և ֆինանսատնտեսական ճգնաժամի մեղմման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների կատարած քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԼՂՀ-ում ընթացող տնտեսական բարեփոխումների վերաբերյալ:

ԼՂՀ նախագահը նշել է, որ  հայաստանցի գործընկերների աջակցությամբ համատեղ ծրագրերի կազմակերպումը ձևավորել է արդյունավետ գործակցություն և արձանագրել շոշափելի արդյունքներ:

Հանդիպմանը ներկա է եղել  ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանը:--0--