ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցյալ շաբաթ Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Նախագահը ստորագրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները։ -0-