+9
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել հայազգի բուլղարացի գրող Սևդա Սևանի մահվան կապակցությամբ

18:39
18 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել հայազգի հանրահայտ բուլղարացի գրող Սևդա Սևանի մահվան կապակցությամբ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սևդա Սևանի անժամանակ մահվան մասին: Սևդա Սևանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր: Նրա ստեղծագործությունը կրում է հայրենազրկման հսկայական ցավի կնիքը, որն ունեն Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ու նրանց ժառանգները»,- ասվում է նախագահի ուղերձում:

Սարգսյանի խոսքերով, գրականությունն այն միջոցն էր, որով նա բարձրացնում էր ճշմարտության ձայնն ընդդեմ ուրիշի ցավի նկատմամբ աշխարհի լռության ու անտարբերության: «Նա ձգտում էր խոսքի ուժով ամրացնել մարդկության դիմադրությունը  նմանօրինակ ոճիրների կրկության հանդեպ»,- ասվում է ուղերձում:

Նախագահի խոսքերով, Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո, երկար տարիներ պաշտոնավարելով որպես մեր երկրի ներկայացուցիչ եղբայրական Բուլղարիայում, նա իր ավանդն էր բերում հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը, մեր ժողովուրդների ու մշակույթների փոխադարձ հարստացմանն ու ճանաչողությանը:

«Սևդա Սևանը անմնացորդ սիրում էր Հայաստանն ու Արցախը: Նա մեր երկրի, հայ և բուլղար մշակույթների անմնացորդ նվիրյալներից էր, ում գործերը հավերժ հիշեցնելու են մեր ժողովրդի վերապրած ողբերգության և վերածննդի մասին»,- ասվում է ուղերձում:

«Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում անվանի գրողի հարազատներին, մերձավորներին ու նրա գրականության երկրպագուներին»,- նշել է երկրի ղեկավարը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ