ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի միակ և առանց այլընտրանքի թեկնածու է դարձել Սամվել Նիկոյանը, ով գլխավորում է Երևանում 2008թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրմամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը։
ՀՀ ԱԺ փոխխոսանկի պաշտոնը թափուր էր մնացել խորհրդարանում բոլոր ղեկավար պաշտոններից ՀՅԴ-ի հրաժարվելուց հետո։ Հետագայում ՀՅԴ-ն պահպանեց երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները՝ հրաժարվելով փոխխոսնակի պաշտոնից։
Նիկոյանի թեկնածությունն առաջ է քաշվել ՀՀԿ-ի կողմից, որը համապատասխան որոշում է ընդունել առավոտյան անցկացրած քննարկումների արդյունքում։ Նրա թեկնածության քվեարկությունը կկայանա օրվա ընթացքում։
Ինչպես երկուշաբթի խորհրդարանում նշեց ինքը Նիկոյանը, իր թեկնածության առաջադրումից հետո, ինքը մտադիր է հետևել փոխխոսնակի՝ կանոնադրությամբ սահմանված լիազորություններին։
«Ես անհրաժեշտ եմ համարում նաև կապ ապահովել երկրի իշխանության բոլոր մարմինների միջև։ Մեզ մոտ այսօր ձևավորված են բոլոր անհրաժեշտ գործիքները նման համագործակցության համար, որոնք պետք է լիովին գործածել»,- ասաց Նիկոյանը։
Նա նաև նշեց, որ պատրաստ է համատեղել փոխխոսնակի և Երևանում 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնները՝ ընդգծելով, որ հանձնաժողովը բավականաչափ հիմքեր ունի վերջնական որոշում կայացնելու համար։
Նիստի ընթացքում «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ խմբակցությունը պատրաստ է սատարել Նիկոյանի թեկնածությանը՝ ընդգծելով փոխխոսնակի լիազորությունները ընդլայնելու կարևորությունը։
Մեկ այլ, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշեց, որ խմբակցությունը սատարում է Նիկոյանի թեկնածությանը, քանի որ հարգանքով է վերաբերվում առկա քաղաքական պայմանավորվածություններին։
«Նիկոյանը պատգամավորական աշխատանքի, արտասահմանում ներկայացուցչական գործունեության հարուստ փորձ ունի, ինչպես նաև դրական բնավորության գծեր, որոնք թույլ են տալիս հաստատել, որ նա կկայանա փոխխոսնակի պաշտոնում»,- ասաց Սաֆարյանը։
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն իր հերթին տարակուսանք հայտնեց քաղաքական հարցերում Նիկոյանի մոտեցումների սկզբունքայնության առնչությամբ, ինչպես նաև առաջարկեց նրա ընտրվելու դեպքում ավելի խիստ լինել պատգամավորների կողմից խորհրդարանական նիստերի այցելության մակարդակի բարձրացման և միջազգային կառույցներում հայ պատգամավորների դիրքերի ակտիվացման առնչությամբ, հատկապես Ղարաբաղյան կարգավորման հարցերում։
Ինչպես կարծում են կուսակցական ընկերները, Նիկոյանը սկզբունքային, հավասարակշռված մարդ է, արտաքին ճնշման չի ենթարկվում։
«Վստահ եմ, որ Նիկոյանը կկարողանա կրկնապատկել ջանքերը կուսակցության և խորհրդարանի պատիվը բարձր պահելու համար»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։ --0