ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ «Նաիրիտ» քիմգործարանում երեկ բռնկված հրդեհի առնչությամբ հետաձգել է նախընտրական հանդիպումները։
Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։
Կուսակցության ցուցակի առաջին համարը, որը խորհրդում կստանա տեղերի բացարձակ մեծամասնությունը, մեխանիկորեն Երևանի քաղաքապետ կդառնա։
«Մենք մեր բոլոր նախընտրական հանդիպումները տեղափոխեցինք, քանի որ կարծում ենք, որ այդ օրը պետք է զոհվածների ընտանիքների կողքին լինենք»,- գործարան այցելելու ընթացքում լրագրողներին ասաց Բեգլարյանը։
Նա նաև հավելեց, որ համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները հավաստիացրել են իրեն, որ բացակայում են տնտեսական սպառնալիքները։
Տարածաշրջանում կաուչուկի խոշորագույն «Նաիրիտ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել նախօրեին տեղական ժամանակով երեկոյան ժամը վեցի սահմաններում, երկրորդ հերթափոխի աշխատանքի սկզբին։ Հրդեհի հետևանքով զոհվել է գործարանի չորս աշխատակից։
Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 231-րդ հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վտաս) և 285-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ) հատկանիշներով :
«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-