Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին հարամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին:
Ինչպես ուրբաթ տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով համապատասխան մրցանակ շնորհող հանձնախմբի առաջարկությունը՝ նախագահի հրամանգրով 2008 թվականի մրցանակի են արժանացել
Վահագն Տատրյանը (ԱՄՆ)` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար և Վոլֆգանգ Գուստը (Գերմանիա)` Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու և մեկնաբանելու համար:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
Նախագահ Սերժ Սարգսյանի այլ հրամանգրերով 2008 թվականի մրցանակի են արժանացել գիտության, արվեստի, գրականութայն տարբեր գործիչներ։
Մասնավորապես, մրցանակի են արժանացել Սուրեն Խարատյանը, Խաչատուր Մանուկյանը և Հայկ Խաչատրյանը՝ բնական գիտությունների զարգացման ոլորտում, Վահան Ավետիսյանը՝ տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Ռուբեն Կևորկովը, Վահե Կևորկովը, Ռուբեն Ջաղինյանը, Սամվել Բաբասյանը՝ արվեստի ոլորտում, Յուրի Մալաքյանը, Նարեկ Սիսակյանը, Անահիտ Գոգյանը՝ ֆիզիկայի զարգացման ոլորտում, Նորայր Ադալյանը՝ գրականութայն ոլորտում։
Դասական երաժշտության ոլորտում երիտասարդական մրցանակի են արժանեցլ Հովհաննես Այվազյանը և Հասմիկ Թորոսյանը բարձր կատարողական արվեստի համար «Վոկալ» անվանակարգում, Արուս Աճեմյանը և Մերի Խոջոյանը լավագույն կատարման համար «Գործիքային կատարում» անվանակարգերում։
Երիտասարդական նախագահական մրցանակ են ստացել նաև Վիգեն Սայադյանը, Արարատ Մինասյանը և Գուրգեն Պետրոսյանը կինոարվեստի և կինոյի ոլորտում։ -0-