Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու Հայաստանի և ԱՊՀ այլ անդամների հրաժարվելը միանգամայն հիմնավորված որոշում է, ուրբաթ լրագրողների Երևանում ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Վրաստանի տարածքում զորավարժությունների անցակցումը ոչ այլ ինչ է, քան մեկ տարի առաջ Հարավային Օսեթիայում Թբիլիսիի կողմից ձեռնարկված գործողություններին ՆԱՏՕ-ի աջակցության ցուցադրում», - ասաց Բորդյուժան։ Նա նշեց, որ Հարավային Օսեթիայում զոհվեցին բազմաթիվ ռուս խաղաղապահներ և խաղաղ բնակիչներ։
«Այսօր աջակցել ագրեսորին, իմ կարծիքով, ուղղակի սադրանք է», - ասաց Բորդյուժան։
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Cooperative Longbow 09/Cooperative Lancer 09 զորավարժությունները մեկնարկել են Վրաստանում մայիսի 6-ին։ Զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի մայիսի 6-19-ը, երկրորդը՝ մայիսի 21-ից հունիսի 3-ը։
Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ-ն, Ալբանիան, Կանադան, Խորվաթիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Հունգարիան, Թուրքիան, Չեխիան, ՄԱԷ-ն, Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցոգովինան, Մակեդոնիան և Ադրբեջանը։
Վեց երկրներ (Հայաստանը, Լատվիան, Էստոնիան, Ղազախստանը, Մոլդովան և Սերբիան) հրաժարվել են մասնակցել զորավարժություններին։
Հրավիրվում էր մասնակցել նաև Ռուսաստանը, որը կտրուկ հանդես եկավ ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման դեմ՝ դրանք համարելով «ակնառու սադրանք»։-0-