ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին քիմգործարանի վթարի հետևանքները չեզոքացնելու գործում
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում նախօրեին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները չեզոքացնելու գործում, ուրբաթ տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում՝ պատճառ դառնալով չորս մարդու մահվան: Ութ մարդ տուժել է, որոնցից չորսը գործարանի աշխատակիցներ են, իսկ մյուսները՝ փրկարարներ և հրշեջներ։
Իվանովը անկեղծ ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ։ «Եթե օգնության կամ աջակցության կարիք կա, ապա մենք պատրաստ ենք այն ցուցաբերել», - ասել է նա։
Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների մասին՝ ՌԴ կառավարության նախագահի տեղակալը նշել է, որ դրանք «զարգանում են բոլոր ուղղություններով՝ տրանսպորտ, կապ, բարձր տեխնոլոգիաներ, տիեզերք»։ «Մեր հարաբերությունները բազմակողմանի են և խորը», - ընդգծել է Իվանովը։-0-