Չեխիայի դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկայի գլխավորությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Այցելության ընթացքում կքննարկվեն երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև իրավական համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցեր։
Նախատեսվում է նաև, որ երկու պետությունների գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության զարգացման մասին հուշագիր:
Ռենատա Վեսեցկայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Էջմիածին, որտեղ նրանց կընդունի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Նախատեսվում է, որ պատվիրակությանը կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:-0-