«Նաիրիտ» գործարանի տարածքում խտացող ծուխը խանգարում է հայ լրագրողների աշխատանքին, դեպքի վայրից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Նրա խոսքերով՝ խիտ ծխի պատճառով դժվար է շնչել, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները չեն ցրվում՝ սասելով ձեռնարկության ղեկավարների դուրս գալուն:
Ինչպես հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, պայթյունի և հրդեհի հետևանքով վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել:
Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում՝ երկրորդ հերթափոխի աշխատանքը սկսելու պահին: Կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։ Ոստիկանները շրջափակել են գործարանի շրջակա տարածքը:--0--