«Շրջակա միջավայրին և հրդեհի մոտակայքի շենքերին ոչինչ չի սպառնում և տարհանման խնդիր դրված չէ»,- ասաց նա Հանարյնի հեռուստաընեկրությանը տված հեռախոսային հրացազրույցում:
Նրա խոսքերով՝ հրդեհի օջախը գտնվում է հսկողության տակ:
«Դեպքի մանրամասների մասին տեղեկություն կլինի ավելի ուշ, ներկա պահին փրկարարների ուշադրությունը կենտրոնացած է օջախի մեկուսացմանը, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լրացուցիչ ինֆորմացիան ավելի ուշ կլինի:
Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի տվյալներով՝ «Նաիրիտ» գործարանի հերդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, տուժել է 17 փրկարար:--0--