«Նաիրիտ» գործարանի հերդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, դեպքի վայրից հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանին:
«Բոլոր զոհվածները գործարանի աշխատակիցներ են: Փրկարար ծառայությունը շարունակում է ևս մեկ մարդու որոնումը, որնը, նրանց տվյալներով, պայթյունի պահին գտնվում էր արտադրամասում»,- ասաց Գրիգորյանը:
Միաժամանակ նա հայտնեց, որ տուժել է 17 հրշեջ, որոնք եկել են դեպքի վայր:
Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում՝ երկրորդ հերթափոխի աշխատանքը սկսելու պահին:
Կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։ Ոստիկանները շրջափակել են գործարանի շրջակա տարածքը:--0--