ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այրվում է քլորոպրենի արտադրամասը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ձեռնարկության աղբյուրը։ Զրուցակցի խոսքերով՝ այրվում են գործարանի ռեակտորները։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, կրակը հանգցնում է 12 մարտական հաշվարկ։
Նրա տվյալներով՝ գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի պատճառներն առայժմ անհայտ են
«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ --0--