ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում գարնանային զորակոչի կապակցությամբ կգործի «թեժ գիծ»

14.05.2009, 18:40
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում գարնանային զորակոչի կապակցությամբ կգործի «թեժ գիծ»
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում գարնանային զորակոչի կապակցությամբ կգործի «թեժ գիծ»

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում գարնանային զորակոչի կապակցությամբ մայիսի 14-ից կգործի «թեժ գիծ»՝ 661700 համարով, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Զորակոչի վերաբերյալ բնակչությանը մտահոգող բոլոր հարցերի, նկատված թերությունների, բացթողումների, խախտումների մասին տեղեկատվությունը կարող է ուղարկվել նշված հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Վստահ եղեք, որ ձեզ կտրվեն համոզիչ պատասխաններ, և անհապաղ միջոցներ կձեռնարկվեն բարձրացված բոլոր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծեցին պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ սահմանված կարգով, առանց խախտումների զորակոչի անցկացումը ոչ միայն իրավասու մարմինների, այլև ողջ ազգաբնակչության գործն է:

«ՀՀ իշխանությունների, ՀՀ պաշտպանության և ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ զորակոչը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, ամեն ինչ արվել է, որ  զինված ուժերը համալրվեն հոգով ու մարմնով առողջ երիտասարդներով: Զորակոչն իրականացվում է բոլորիս միջոցով, բոլորիս համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հանրապետությունում մայիսի 11-ից սկսված է ՀՀ զինված ուժերի 2009թ. գարնանային զորակոչը:-0-