+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարևորում է մասնակցությունը տարբեր միջազգային կառույցներին՝ սեփական անվտանգության և կայուն զարգացման ապահովման համար. ՀՀ պաշտպանության նախարար

13:58
14 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևորում է մասնակցությունը տարբեր միջազգային կառույցներին՝ սեփական անվտանգության և կայուն զարգացման ապահովման համար, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսակետից միջազգային կազմակերպությունների և համապատասխան ծրագրերի ռեսուրսներն ու հնարավորություններն ամենևին էլ սպառված չեն։ Ուստի մենք նպատակ ունենք խորացնել նմանատիպ կազմակերպությունների հետ մեր համագործակցությունը բոլոր այն հարցերի շուրջ, որոնց նկատմամբ մեր շահերն ու մոտեցումները չեն տարբերվում», - հինգշաբթի Երևանում ասաց Օհանյանը՝ ելույթ ունենալով «Վերագնահատելով անվտանգ միջավայրը Հարավային Կովկասում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ։

Նախարարը կարևորեց Հայաստանի մասնակցությունն այնպիսի միջազգային կառույցներին, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը, ՍԾՏՀ-ն։

«Հայաստանն ակտիվորեն համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի և դաշինքի առանձին անդամ-երկրների հետ՝ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում», - ընդգծեց Օհանյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացնում է «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագիրն ու մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված «Պլանավորման և վերանայման գործընթացին»։

Նախարարն ասաց, որ Հայաստանի նախաձեռնող և հավասարակշիռ արտաքին քաղաքականության ապացույցը Հայաստան-ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հանրապետությունում անցկացվող «Ռուբեժ-2008»  և «Համատեղ աղեղ» և «Համատեղ նիզակակիր» զորավարժությունների անցկացումն է։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների