414.21
5.15
388.6
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կողմնակիցն է. ՀՀ պաշտպանության նախարար

13:11
14 Մայիսի 2009

Հայաստանը տարածաշրջանում կայունության և անվտանգություն ապահովմանն ու ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կողմնակիցն է, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններից մեկը նախորդ շաբաթ մեկնարկած Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրն է, որն ընդգրկում է Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունները», - հինգշաբթի Երևանում ասաց Օհանյանը՝ ելույթ ունենալով «Վերագնահատելով անվտանգ միջավայրը Հարավային Կովկասում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ։

Նրա խոսքերով, մեկ այլ նախաձեռնություն է 2009 թ.-ի փետրվարին ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծումն ու  Հարավային Կովկասում Անվտանգության և համագործակցության հարթակի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի առաջարկությունը։

«Հավատարիմ մնալով տարածաշրջանում կայունության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը նպաստող դիրքորոշմանը՝ Հայաստանը մասնակցում է այդ նախաձեռնությունների ձևավորման շուրջ ընթացող բանակցություններին», - ասաց նախարարը։

Նրա խոսքերով, տարածաշրջանում կայունության և վստահության մթնոլորտի հաստատման տեսակետից զգալի նշանակություն ունեն նաև 2008 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարձր մակարդակի հայ-թուրքական բանակցությունները։

Միաժամանակ Օհանյանը ընդգծեց, որ Հայաստանը միշտ կողմ է եղել և այժմ էլ հավատարիմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

Նախարարը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևոր նշանակություն ունի 2008 թ.-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվևեդի միջնորդությամբ Մայնդորֆյան եռակողմ հռչակագրի ստորագրումը, որը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության լրացուցիչ ապացույցն է։

Երևանում մայիսի 14-15-ն անցկացվող խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից և Լիոնի անվտանգ միջավայրի և պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի կողմից։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ
10:15
17 Փետրվարի 2023
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապահովի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, տնտեսական համագործակցություն, ինչպես նաև գործընկերություն այլ ոլորտներում, հայտարարել է Ռուբինյանը թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում
00:02
17 Փետրվարի 2023
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով
NASA-ի hայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի պատճառով