Հայաստանի վարչապետն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանին
13.05.2009,
13:55
Հայաստանի վարչապետն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենատե Ստիլլեին` երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռենատե Ստիլլեին` իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում հայ-բրազիլական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս նա կշարունակի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը միտված առաքելությունը: -0-