Հացահատիկի համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցության հարցը կլուծի գյուղատնտեսության նոր նախարարը. փոխնախարար

12.05.2009, 16:27

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հացահատիկի համաշխարհային ֆորումին Հայաստանի մասնակցության հարցը կլուծվի գյուղատնտեսության նոր նախարարի նշանակումից հետո, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը։

«Հայաստանը նախնական համաձայնություն է տվել Հացահատիկի համաշխարհային ֆորումին մասնակցելու վերաբերյալ, բայց  քանի որ մեր գերատեսչությունում ներկայումս տեղի է ունենում նախարարի փոփոխոություն, ապա մասնակցության նպատակահարմարության մասին որոշում կընդունի նոր նախարարը»,- երեքշաբթի հայտնեց Ավետիսյանը լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Հացահատիկի համաշխարհային ֆորումը տեղի կունենա 2009 թվականի հունիսի 6-7-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում։

Ինչպես նշեց Ավետիսյանը, ֆորումն ավանդական է և ուղղված է իրացման շահավետ շուկաների որոնմանը հացահատիկային մշակաբույսերի արտադրության մեծ ծավալներ ունեցող երկրների համար։ 

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՅԴ ներկայացուցիչ Արամայիս Գրիգորյանը, սակայն ապրիլի 27-ին կուսակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ նախարարը հրաժարական է տվել։ -0-