Մահացել է հայտնի արվեստաբան ու հասարակական գործիչ Հենրիկ Իգիթյանը
Կյանքի 77-րդ տարում մահացել է հայտնի արվեստաբան ու հասարակական գործիչ, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Նկարիչների միությունից:
Գործակալության զրուցակցի խոսքերով, վերջին ամիսներին Իգիթյանը ծանր հիվանդ էր:
Հենրիկ Սուրենի Իգիթյանը հայ արվեստի վառ դեմքերից է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Լենինգրադի ճաչտարապետության և քանդակագործության ինստիտուտի շրջանավարտը երկար տարիներ աշխատել է Հայաստանի պատկերասրահում:
1978թ.-ից եղել է Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենը: 1989-91թթ. Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
2001թ. պարգևատրվել է Մխիթար Գոշ և Մովսես Խորենացի մեդալներով:
Իր գործունեության ընթացքում նա զգալի ավանդ է ունեցել ժամանակակից արվեստի զարգացման ու տարածման գործում:
Մինչև վերջին տարիները Իգիթյանը ղեկավարում էր Ժամանակակից արվեստի թանգարանն ու Գեղագիտության ազգային կենտրոնը:-0-