ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում երկուշաբթի մեկնարկել է բուհի 90-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանը։
Նստաշրջանին մասնակցում են ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ ու ԼՂՀ գրեթե բոլոր բուհերը ներկայացնող 421 ուսանող ու ասպիրանտ։
Բացի այդ, գիտական նստաշրջանին մասնակցում են Սամարայի և Կազանի պետական համալսարանները, Դոնեցկի ազգային համալսարանն ու Ուկրաինայի Ազգային տեխնիկական համալսարանը ներկայացնող 18 մարդ, որոնց հետ համագործակցում է ԵՊՀ-ն։
«Ուսանողները մեծ հետաքրքրություն են դրսևորում գիտական աշխատանքի հանդեպ, դա են վկայում 421 զեկույցները, որոնք կլսվեն այդ միջոցառման անցկացման օրը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ուսանողական գիտական կազմակերպության ղեկավար Կառլեն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ մինչև 2002թ.-ը նման միջոցառումներ անցկացվում էին պարբերաբար, բայց միայն 2008 թ.-ին, ուսանողական գիտական կազմակերպության վերակազմավորումից հետո, հաջողվեց դարձյալ ակտիվացնել նրա աշխատանքը։
Խաչատրյանը նշեց, որ պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ որոշվել է գիտական նստաշրջանը նվիրել այդ նշանակալից օրվան։
Իր կողմից պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բացման ժամանակ առաջարկեց ուսանողական գիտական կազմակերպությանը նման միջազգային գիտական նստաշրջանների անցկացումը պարբերական դարձնել, մոտավորապես երեք տարին մեկ անգամ՝ խոստանալով դրանց կազմակերպման գործում բուհի ղեկավարության աջակցությունը։
Միջազգային գիտական նստաշրջանը կընթանա մինչև մայիսի 15-ը։ -0-