ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2009-ը հաջող և պարգևներով լի տարի էր հայ կինեմատոգրաֆի համար, ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
«Հենց այս տարի մենք առաջին անգամ կմասնակցենք Կաննի կինոփառատոնին, ինչպես նաև կներկայանանք Մոսկվայի միջազգային կինոփառատոնին, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոներին»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով, նման հեղինակավոր և ներկայացուցչական կինոփառատոների մասնակցությունը մեծ հաջողություն է ցանկացած երկրի համար: Գևորգյանը հավաստիացրեց, որ Հայաաստանի մասնակցությամբ կինոփառատոների ցանկը ժամանակի հետ էլ ավելի կընդլայնվի:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մասնակցության առնչությամբ Գևորգյանը տեղեկացրեց, որ փառատնին կներկայացվի ոչ միայն Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, այլև կկազմակերպվի Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, այդ թվում կներկայացվի «Սահմանը» ֆիլմը, որը Հյուսթոնի կինոփառատոնի պլատինե մրցանակակիրն է և Նյու Յորքի «Սիրակուզա» միջազգային փառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթողը:
«Հայ կինեմատոգրաֆի համար տարին լավ է սկսվել և հուսով եմ, որ նույնքան հաջող էլ ակվարտվի»,- ասաց կինոկենտրոնի տնօրենը:--0-