Մայիսի 7-ին ժամը 19.21-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքին հարակից տարածքում:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.31-ին, մարվել` 19.38-ին»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ:
Այրվել է թիվ 4 երթուղու «Նեման» մակնիշի 1181 Տ պետհամարանիշի ավտոբուսի շարժիչը և սրահի երեսպատումը` 1 քմ մակերեսով: Տուժածներ չկան:-0-