ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը կանի հնարավորինը լրագրողների դեմ հանցագործությունները բացահայտելու համար, ուրբաթ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամանյանը։
«Մենք կանենք ամեն ինչ հանցագործությունները բացահայտելու համար, և ես վստահ եմ, որ կբացահայտենք դրանք»,- ասաց Թամանյանը։
Հինգշաբթի գիշերը Երևանում ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաալիքի հաղորդավար Նվեր Մնացականյանը, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ հարձակման էր ենթարկվել Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը։
Թամանյանը հայտնեց, որ հինգշաբթի ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված այդ միջադեպերին։ -0-