ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղկեպսակ է դրել Շուշի քաղաք-ամրոցի ազատագրման հուշարձանին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հաղորդագրության համաձայն՝ նախարարին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարները։ -0-