ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկրի բնակիչներին շնորհավորել է վերջին օրերի կարևորագույն մշակութային իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ հարուստ մշակութային կյանքը բոլոր դժվարություններին դիմակայելու հնարավորություն է տալիս։
«Շնորհավորում եմ բոլորին և, հատկապես, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, վերջին օրերին տեղի ունեցող կարևորագույն մշակութային իրադարձությունների կապակցությամբ, որոնք հարստացրեցին մեր մշակութային կյանքը»,- ասաց Սարգսյանը՝ հինգշաբթի բացելով կառավարւթյան նիստը։
Մասնավորապես կառավարության ղեկավարի խոսքերով, կարևոր մշակութային իրադարձությունները Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգներն էին՝ Վալերի Գերգիևի ղեկավարմամբ, ինչը բացառիկ նվեր էր դասական երաժշտության երկրպագուների համար։
«Երևանում այս օրերին գտնվում էր աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերից մեկը»,- ընդգծեց նա։
Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգները Հայաստանում անցկացվեցին մայիսի 2-3-ին։
Երկրորդ նվերը հայ հանդիսատեսի համար, ըստ Սարգսյանի, Յուրի Գրիգորովիչի իրականացրած «Սպարտակ» բալետի բեմադրությունն է, ինչի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ «տեսնելու այդ երկար սպասված բալետը, որն այսուհետ կմնա մեր թատերասերի ուշադրության կենտրոնում»։
Վարչապետի խոսքերով, այս համերգների անցկացումը հնարավոր եղավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորության շնորհիվ։
Բացի այդ, կառավարության ղեկավարը շնորհավորեց ռոքի սիրահարներին Jethro Tulll խմբի՝ մայիսի 22-ին Երևանում նախատեսվող համերգի կապակցությամբ։ Սարգսյանի կարծիքով, սա մեծ նվեր է հայ երաժշտասերին, որն ըստ արժանվույն է գնահատում ՀՀ նախագահի հովանավորությամբ իրականացվող այս նախաձեռնությունը։
Մենք ապրում ենք հարուստ մշակութային կյանքով, ինչն օգնում է մեզ դիմակայել բազմաթիվ փորձությունների»,- հայտարարեց Սարգսյանը։ -0-