«Նիստի ժամանակ քննարկվելու են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության, բնակարանային շուկայի կայուն զարգացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման վարկային ծրագրերի հարցերը»,- ասված է հաղորդարգության մեջ:
Այդ ծրագրերի շրջանակներում գերմանական KfW բանկի հետ բանակցություններ են վարվելու նոր միջոցներ ներգրավելու վերաբերյալ:
Գերմանահայկական հիմնադրամը հիմնվել է 1998 թվականին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից՝ Հայաստանում փոքր ձեռներեցությանն աջակցելու համար ֆինանսական համագործակցության համաձայնագրի հիման վրա:
Kreditanstalt fur Wiederaufbau (KfW)-ը՝ ի դեմս Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, տվյալ նախագիծը մշակել է և ապահովել ֆինանսական ռեսուրսները, հայկական կողմից Հիմնադրամի գործունեության իրականացումը լիազորել է ՀՀ Կենտրոնական բանկը:-0