ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նիկիտա Զարոբյանի՝ պետական, կուսակցական և ազգային գործիչ Յակով Զարոբյանի կյանքին և գործունեությանը նվիրված «Յակով Զարոբյանը և նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա hինգշաբթի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում։
Յակով Զարոբյանը զբաղեցրել է ՀՀ Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնը 1960-1966 թվականներին։
«Գիրքը հիմնականում նվիրված է Յակով Զարոբյանի պտղաբեր գործունեւոթյանը Հայաստանում։ Բերված են փաստեր նրա անձնական կյանքից, աշխատանքային գործունեությունից՝ հաշվի առնելով այն իրադարձությունների համատեքստը, որոնց ժամանակակիցն ու ակտիվ մաասնակիցն է եղել նա»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՌՀՀ մամուլի ծառայությունից։ -0-