Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի դրա վերջնական մշակումից հետո. ԱԳՆ

06.05.2009, 14:08
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի դրա վերջնական մշակումից հետո. ԱԳՆ
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի դրա վերջնական մշակումից հետո. ԱԳՆ

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի դրա վերջնական մշակումից հետո, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ «ճանապարհային քարտեզը» քայլերի ցուցիչ է, որոնք կիրականացվեն երկկողմ հարաբերությունների հաստատման համար։

«Քարտեզը կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ փաստաթուղթը կպատրաստվի, ու ՀՀ նախագահը որոշում ընդունի այն ներկայացնել հանրությանը»,- ասաց Ղազինյանը։

Ընդ որում նա նշեց, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, դիտարկվում են հարաբերությունների հաստատման նոր ուղիներ։  

«Կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում չի կարելի աշխարհից մեկուսացած լինել, և մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումը թույլ կտա բացել վերջին փակ սահմանը Եվրոպայում»,- ասաց Ղազինյանը։  

Նա ընդգծեց, որ Թուրքիան տարածաշրջանում կարևոր դեր է խաղում՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է բացել սահմանները և երկկողմ հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ։  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-